23:20  ,  31 մարտի, 2017

Մեդվեդեւան պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Գալուստյանը նախավերջինն է

Ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) պաշտպանեց մենասահքի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում ազատ ծրագիրը կատարեցին կանայք: Երկու ծրագրերի հանրագումարում Մեդվեդեւան բարելավեց աշխարհի իր ռեկորդը՝ 233,41:

Ամերիկացի Միշել Կվանից հետո Մեդվեդեւան դարձավ երկրորդ մենասահորդուհին, որին հաջողվեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նշենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է:

Կանանց մենասահքի 24 ուժեղագույնների թվում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը գրավեց նախավերջին տեղը:

Լուսանկարում Մեդվեդեւան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում