17:45  ,  30 մարտի, 2017

Ծաղրի առարկա դարձած Ռոնալդուի կիսանդրին 15 օրում պատրաստել է նախկին հավաքարար

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին Մադեյրայի օդանավակայանի համար 15 օրում պատրաստել է նախկին հավաքարար, ինքնուս քանդակագործ, գրում է բրիտանական The Sun-ը:

Մարտի 29-ին տեղի էր ունեցել օդանավակայանը Ռոնալդուի անունով վերանվանելու հանդիսավոր արարողությունը: Բրոնզաձույլ կիսանդրին համացանցում դարձել էր ծաղրի առարկա:

Հեղինակը խոստովանել է, որ աշխատանքը կատարել է ֆուտբոլիստի լուսանկարներով եւ շատ սեղմ ժամկետում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում