Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ծնկի ծանր վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը վիրահատվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Հայաստանի հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը պատմել է, որ նախնական տվյալներով խաղադաշտից բացակայելու է առնվազն 6 ամիս:
«Ինչպես եւ սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը եւս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձեւ կապանս, որը վնասվել էր առջեւից եւ հետեւից: Նախնական տվյալներով՝ վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու եւ վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաեւ իմ խաղընկերներին եւ հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր եւ որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչեւ հիմա»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ղազարյանը ղազախների հետ խաղի առաջին րոպեին վնասվածքը ստացել էր մրցակցի դարպասապահի հետ բախվելու հետեւանքով եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի 
18:03 , 23 հոկտեմբերի 
17:35 , 23 հոկտեմբերի
17:01 , 23 հոկտեմբերի
16:14 , 23 հոկտեմբերի
15:35 , 23 հոկտեմբերի