18:44  ,  29 մարտի, 2017

ԱԱ-2017. Անաստասիա Գալուստյանը հաղթահարեց կարճ ծրագրի արգելքը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի կարճ ծրագրում գրավել է 23-րդ տեղը եւ հաջորդ փուլում հանդես գալու իրավունք է նվաճել: Առաջատարը ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան է: Ազատ ծրագրի մրցումը մարտի 31-ին է:

Տղամարդկանց մենասահքում մարտի 30-ին Հայաստանը ներկայացնի Սլավիկ Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում