12:18  ,  29 մարտի, 2017

Բոլիվիայի նախագահը ՖԻՖԱ-ին քննադատել է Մեսիի որակազրկման համար

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նշել է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի 4-խաղյա որակազրկումն արդարացի չէ: Որակազրկման պատճառով «Բարսելոնայի» հարձակվողը չմասնակցեց Բոլիվիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրի խաղին, որում Արգենտինայի թիմը պարտվեց 0:2 հաշվով:

«Ես համաձայն չեմ Մեսիի որակազրկման հետ: Ես ինչ-որ բան հասկանում եմ ֆուտբոլից եւ գիտեմ, որ նրան սպառնացել են: Ես հարգում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին»,- թվիթերյան էջում գրել է Էվո Մորալեսը:

Հիշեցնենք, որ Մեսին չորս խաղով որակազրկվել է Չիլիի հավաքականի դեմ նախորդ հանդիպման ժամանակ մրցավարին անպատվելու համար: Նա Արգենտինայի հավաքականին չի օգնի նաեւ Ուրուգվայի, Պերուի եւ Վենեսուելայի հետ ընտրական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում