21:50  ,  28 մարտի, 2017

Ռուսաստանի հավաքականն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից ազատ Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց բելգիացիների հետ: Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը Սոչիում տեղի ունեցած խաղում պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում՝ 3:3:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականը Կրասնոդարում մրցել էր Կոտ դ՝Իվուարի ֆուտբոլիստների հետ եւ պարտվել 0:2 հաշվով: Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ պարտվեց աֆրիկյան երկրի թիմի:

Սոչի, «Ֆիշտ», ընկերական հանդիպում

Ռուսաստան - Բելգիա՝ 3:3

Վիկտոր Վասին, 3, Ալեքսեյ Միրանչուկ, 74, Ալեքսանդր Բուխարով, 90+2 - Կեւին Միրալյաս, 17, 11մ, Կրիստիան Բենտեկե, 42, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում