22:41  ,  28 մարտի, 2017

Գեւորգ Նաջարյանի գոլը հաղթանակ պարգեւեց Ղազախստանի երիտասարդական թիմին

2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Ղազախստանի հավաքականն արտագնա հանդիպում անցկացրեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Ղազախստանի հավաքականի հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Գեւորգ Նաջարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին:

19-ամյա ֆուտբոլիստը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում մեկ հանդիպում է անցկացրել «Աստանայի» կազմում: Անցկացվել է երեք տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում