14:27  ,  26 մարտի, 2017

Ֆորմուլա-1. Մրցաշրջանի մեկնարկը՝ Ֆետելի եւ «Ֆերարիի» հաղթանակով

Մեկնարկեց Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնությունը: Առաջին փուլը Ավստրալիայի Մեծ մրցանակն էր: Հաղթողի կոչումը նվաճել է «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են «Մերսեդեսի» մրցարշավորդները՝ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը եւ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա):

Ֆորմուլա-1. Ավստրալիայի Մեծ մրցանակ

1. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») 
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ +9.975
3. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ +11.250
4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի»)՝ +22.393
5. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ +28.827
6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս»)՝ 83.386
7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)՝ +1 շրջան 
8. Կարլոս Սայնս կրտսեր («Տորո Ռոսո»)՝ +1 շրջան 
9. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո»)՝ +1 շրջան 
10. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա»)՝ +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում