21:09  ,  24 մարտի, 2017

Աշխարհի Գավաթ. Արթուր Թովմասյանը՝ հաղթող

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճել է հաղթողի կոչումը օղակի վարժությունում՝ 15.133 միավոր: Վահագն Դավթյանը գրավել է չորրորդ տեղը:

Արթուր Դավթյանը գրավել է երրորդ տեղը մարմնամարզական նժույգի վարժություններում՝ 14.066 միավոր: Եզրափակիչում նա առաջ է թողել հունգարացի Կրիստիան Բերկիին (14.933) եւ չինացի Ռոուտեն Սիաոյին (14.800):

Ազատ վարժությունների եզրափակիչում Արթուր Դավթյանը գրավել է չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում