21:31  ,  24 մարտի, 2017

Անտուան Գրիզմանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի մերձավոր շրջապատից Manchester Evening News-ին հայտնի է դարձել, որ կողմերը գրեթե հասել են վերջնական համաձայնության: Գրիզմանի տրանսֆերի գինը կլինի 100 միլիոն եվրո:

Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ մի քանի ամիս առաջ է նշել 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերը առաջնահերթային խնդիր:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 27 հանդիպումներում Անտուան Գրիզմանը դարձել է 14 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում