13:41  ,  24 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետեւել են Ռյուդիգերի խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Չելսիի» սկաուտները ներկա են եղել Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւԴորտմունդում կայացած ընկերական խաղին:

ESPN FC-ի համաձայն՝ անգլիական ակումբների սկաուտները հետեւել են «Ռոմայի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի խաղին: 24-ամյա ֆուտբոլիստը Բունդեսթիմի մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե:

Ռյուդիգերը ցանկություն ունի տեղափոխվել Անգլիայի Պրեմյեր լիգա, սակայն «Ռոման» մտադիր չէ բաժանվել նրանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում