14:54  ,  23 մարտի, 2017

Հայաստանի պատանեկան հավաքականը 10 գնդակ բաց թողեց գերմանացիներից

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը խայտառակ պարտությամբ մեկնարկեց Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Եվրոպայի 2016/2017թթ. առաջնության էլիտ-ռաունդում:

Առաջին տուրում Արտակ Օսեյանի գլխավորած թիմի մրցակիցն էր Գերմանիայի հավաքականը, որը հաղթեց 10:1 հաշվով: Հայկական թիմի հեղինակության գոլն առաջին խաղակեսում խփեց Արմեն Հովհաննիսյանը, որը 30-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:1:

Մարտի 25-ին Հայաստանի պատանեկան հավաքականը կմրցի Թուրքիայի հետ, իսկ 28-ին՝ Ֆինլանդիայի:   

Եվրոպայի առաջնություն, էլիտ-ռաունդ

Գերմանիա – Հայաստան՝ 10:1

Դենիս Յաստրժեմբսկի, 5, Գերման Կուրբաշյան, 33 (ինքնագոլ), Դոմինիկ Բեքեր, 40+2, Էլիաս Աբուչաբակա, 44, 57, Նիկոլաս Գերիտ-Կյուեն, 55, Սուրեն Հարությունյան, 59 (ինքնագոլ), Յան-Ֆետե Արփ, 70, Ռոբին Կեր, 75, Էրիկ Մայետչակ, 80+5 – Արմեն Հովհաննիսյան, 30

Հայաստան. Էրիկ Մելիքսեթյան, Կարեն Հովհաննիսյան, Արսեն Եղիազարյան, Ազատ Հարությունյան, Արտակ Ասատրյան (Սուրեն Հարությունյան, 65), Արսեն Սարգսյան, Արամ Խամոյան, Էրիկ Ազիզյան, Արմեն Հովհաննիսյան (Տիգրան Այունց, 60), Ժիրայր Շաղոյան (Մարտին Գրիգորյան, 51), Գերման Կուրբաշյան:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում