Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին գրառում է կատարել Instagram-ում:
«Ծնողներիս հետ ժամանում եմ Երեւան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս»,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը՝ տեղադրելով լուսանկար:
Հայաստանի հավաքականի կազմում Պիզելին մարտի 21-ից կսկսի պատրաստվել Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում