00:22  ,  21 մարտի, 2017

«Ռոստովը» ցույց է տվել Մոուրինյոյի նվերը (ֆոտո)

«Ռոստովի» մամուլի ծառայությունը ցույց է տվել, թե ինչ նվեր էր «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սեւ տուփով տարել ռուսական թիմի հանդերձարան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից հետո: 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել էր Ռուսաստանի փոխչեմպիոնին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 70-րդ րոպեին մասնակցել խաղի միակ գոլային գրոհին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում