18:11  ,  20 մարտի, 2017

ԵԱ. Հայաստանի բռնցքամարտիկները նվաճեցին 2 մեդալ

Ռումինիայի Բրաիլա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ:

Կիսաեզրափակիչ դուրս եկած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն են կրել եւ արժանացել բրոնզե մեդալների, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 7 մարզիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում