21:08  ,  18 մարտի, 2017

«Ռեալը» 3 միավոր տարավ Բիլբաոյից

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: 65-րդ րոպեին «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը հավասարեցրեց հաշիվը, սակայն 3 րոպե անց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն դարձյալ առաջ մղեց հյուրերին, որոնք կարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Արքայական ակումբը վաստակեց 65 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը մարտի 19-ին կընդունի «Վալենսիային»:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 1:2

Արից Ադուրիս, 65 – Քարիմ Բենզեմա, 25, Կազեմիրո, 68

«Էյբար» - «Էսպանյոլ»՝ 1:1

Կիկե, 20 – Մանուել Խուրադո, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով