19:34  ,  18 մարտի, 2017

Հայ բռնցքամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Գերմանիայում

Գերմանիայի Հալե քաղաքում ավարտված Chemistry Cup 2017 բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանը նվաճել է արծաթե մեդալ:

Եզրափակիչում Դանիելյանը պարտվել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էկվադորցի բռնցքմարտիկին: Նա պայքարը սկսել էր կիսաեզրափակիչից եւ հաղթանակ տարել:

Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Գոռ Երիցյանն (69 կգ) ու Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում