11:52  ,  16 մարտի, 2017

Ինդիան Ուելս. Ֆեդերերը հաղթեց Նադալին, Ջոկովիչն անկանկալ պարտություն կրեց

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը եւս դուրս մնաց թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարից:

1/8 եզրափակիչում սերբ թենիսիստը 4:6, 6:7 հաշվով անակնկալ պարտությւոն կրեց ավստրալացի Նիկ Կիրյոսից:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ու իսպանացի Ռաֆայել Նադալի միջեւ մրցախաղն ավարտվեց 2 սեթում: 35-ամյա Ֆեդերերը հաղթեց 6:2, 6:3 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի հենց Նիկ Կիրյոսի հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը չէին հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում