12:21  ,  12 մարտի, 2017

Ինդիան Ուելս. Մարեյն ու Խաչանովը լքեցին պայքարը

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը սենսացիոն պարտություն կրեց թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարում: Երկրորդ շրջանում բրիտանացի թենիսիստը 4:6, 6:7  հաշվով պարտվեց լեհ Վաշեկ Պոսպիշիլին եւ լքեց պայքարը:

Երկրորդ շրջանի արգելքը չհաղթահարեց նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը: 20-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ պարտվեց 3 սեթում՝ 4:6, 6:3, 3:6: Կարեն Խաչանովը 52-րդն է ATP-ի վարկանիշային աղյուսակում եւ առաջին անգամ էր մասնակցում Ինդիան Ուելսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում