13:34  ,  13 մարտի, 2017

NBA. «Քլիվլենդի» հերթական պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 112:117 հաշվով պարտվել է «Հյուսթոնին»:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 38 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ: Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերել է 30 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Թերի Ռոզյեն:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Քլիվլենդ»՝ 117:112 (33:26, 25:41, 32:19, 27:26)

«Բոստոն» – «Չիկագո»՝ 100:80 (22:9, 24:17, 30:31, 24:23)

«Բրուքլին» – «Նյու Յորք»՝ 120:112 (39:26, 28:23, 24:31, 29:32)

«Ինդիանա» – «Մայամի»՝ 102:98 (32:22, 28:31, 23:22, 19:23)

«Ֆինիքս» – «Պորտլենդ»՝ 101:110 (18:33, 32:33, 29:16, 22:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում