15:16  ,  9 մարտի, 2017

Խաբի Ալոնսո. Ցտեսություն, ֆուտբոլ

Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան: Այդ մասին 35-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերյան էջում՝ տեղադրելով լուսանկար:

«Ես ապրել եմ ֆուտբոլով, սիրել եմ այն: Ցտեսություն, հիանալի խաղ»,- գրել է Ալոնսոն:

Կարիերայի ընթացքում իսպանացին խաղացել է «Ռեալ Սոսյեդադում», անգլիական «Լիվերպուլում» եւ Մադրիդի «Ռեալում»: Իսպանիայի հավաքականի կազմում նա 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ 2010-ին հռչակվել նաեւ աշխարհի չեմպիոն: Ակումբային մակարդակով Ալոնսոն դարձել է Իսպանիայի ու Գերմանիայի չեմպիոն եւ հաղթել Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում