15:16 9 մարտի, 2017Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան: Այդ մասին 35-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերյան էջում՝ տեղադրելով լուսանկար:
«Ես ապրել եմ ֆուտբոլով, սիրել եմ այն: Ցտեսություն, հիանալի խաղ»,- գրել է Ալոնսոն:
Կարիերայի ընթացքում իսպանացին խաղացել է «Ռեալ Սոսյեդադում», անգլիական «Լիվերպուլում» եւ Մադրիդի «Ռեալում»: Իսպանիայի հավաքականի կազմում նա 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ 2010-ին հռչակվել նաեւ աշխարհի չեմպիոն: Ակումբային մակարդակով Ալոնսոն դարձել է Իսպանիայի ու Գերմանիայի չեմպիոն եւ հաղթել Չեմպիոնների լիգայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.