14:57  ,  9 մարտի, 2017

«Բարսելոնայի» ֆուտզալիստների արձագանքը 6-րդ գոլին

«Բարսելոնայի» ֆուտզալիստները բուռն են արձագանքել կատալոնական ակումբի խփած 6-րդ գոլին ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի ավելացված ժամանակում: «Բարսելոնայի» ֆուտզալի թիմի խաղացողները հանդիպումը դիտել են միասին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեին հաշիվը 3:1 էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում