20:21  ,  8 մարտի, 2017

«Արսենալի» երկրպագուները պահանջել են Վենգերի հեռացումը (ֆոտոշարք)

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից առաջ պահանջել են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռացումը։ Ֆանատներն անցկացերել են բողոքի ակցիա՝ ցուցադրելով  «Հերիք է սպանել մեր ակումբը», «Եկել է հեռանալու ժամանակը» եւ «Ոչ մի նոր պայմանագիր» գրառումներով պաստառներ, փոխանցում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ 2 խաղերում էլ Գերմանիայի չեմպիոնը «Արսենալին» հաղթել էր 5։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում