Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում վեց անպատասխան գնդակ ուղարկեց Կիեւի «Արսենալի» դարպասը:
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 31-րդ րոպեին նաեւ կրկնապատկեց «Շախտյորի» առավելությունը: Րոպեներ անց Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո ուկրաինացի հարձակվող Եվգենի Սելեզնյովը խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան եւս մեկ գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը եւ թիմերն ընդմիջման գնացին 4:0 հաշվի ժամանակ:
66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ գոլային փոխանցումը կատարեց այս խաղում, իսկ բրազիլացի Իլսինյոն խփեց «Շախտյորի» 5-րդ գնդակը: Ավելացված ժամանակում փախարինման մտած ուկրաինացի ռմբարկու Մարկո Դեւիչն 11 մետրանոց հարվածով իր առաջին գնդակը խփեց «Շախտյորի» կազմում՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 6:0: Հիանալի հանդիպում անցկացրած Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:
Ուկրաինայի առաջնություն, առաջին տուր
«Շախտյոր» - «Արսենալ»՝ 6:0
Մխիթարյան, 14, 31, Սելեզնյով, 34, Ալեքս Տեյշեյրա, 39, Իլսինյո, 66, Դեւիչ, 90+5 (11մ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի