21:54 15 հուլիսի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում վեց անպատասխան գնդակ ուղարկեց Կիեւի «Արսենալի» դարպասը:
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 31-րդ րոպեին նաեւ կրկնապատկեց «Շախտյորի» առավելությունը: Րոպեներ անց Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո ուկրաինացի հարձակվող Եվգենի Սելեզնյովը խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան եւս մեկ գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը եւ թիմերն ընդմիջման գնացին 4:0 հաշվի ժամանակ:
66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ գոլային փոխանցումը կատարեց այս խաղում, իսկ բրազիլացի Իլսինյոն խփեց «Շախտյորի» 5-րդ գնդակը: Ավելացված ժամանակում փախարինման մտած ուկրաինացի ռմբարկու Մարկո Դեւիչն 11 մետրանոց հարվածով իր առաջին գնդակը խփեց «Շախտյորի» կազմում՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 6:0: Հիանալի հանդիպում անցկացրած Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:
Ուկրաինայի առաջնություն, առաջին տուր
«Շախտյոր» - «Արսենալ»՝ 6:0
Մխիթարյան, 14, 31, Սելեզնյով, 34, Ալեքս Տեյշեյրա, 39, Իլսինյո, 66, Դեւիչ, 90+5 (11մ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.