09:09  ,  7 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 7-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի իտալական «Նապոլիին», իսկ Մյունխենի «Բավարիան» Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3:1 հաշվով, իսկ Գերմանիայի չեմպիոնը՝ 5:1:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Նապոլի» (Իտալիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 23:45 (առաջին խաղ՝ 1:3)

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 23:45 (առաջին խաղ՝ 1:5)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում