Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Լաս Պալմասին» եւ ընթացքում 1:3 հաշվով պարտվելուց հետո կարողացավ տասը ֆուտբոլիստներով մեկ միավոր վաստակել՝ 3:3: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Իսկոյի գոլի շնորհիվ հաշիվը բացեց արդեն 8-րդ րոպեին, սակայն 2 րոպե անց գոլ բաց թողեց: 47-րդ րոպեին Արքայական թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Ոչ մարզական վարքի համար հեռացվեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Դրանից հետո «Ռեալը» եւս երկու գոլ բաց թողեց: Վերջնամասում դաշտի տերերը վաստակեցին 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ռոնալդուն: Հիմնական ժամանակի վերջին րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Ռոնալդուն նաեւ դուբլ ձեւակերպեց:
«Ռեալը» 24 խաղից հետո 56 միավորով երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Բարսելոնան», որը 25 խաղում վաստակել է 57 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Ռեալ» - «Լաս Պալմաս»՝ 3:3
Իսկո, 8, Կրիշտիանու Ռոնալդու, 86, 90 - Տանա, 10, Խոնատան Վիերա, 56, 11մ, Կեւին-Պրինս Բոատենգ, 59
Հեռացում՝ Գարեթ Բեյլ («Ռեալ»), 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:16 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի