02:24 2 մարտի, 2017Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Լաս Պալմասին» եւ ընթացքում 1:3 հաշվով պարտվելուց հետո կարողացավ տասը ֆուտբոլիստներով մեկ միավոր վաստակել՝ 3:3: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Իսկոյի գոլի շնորհիվ հաշիվը բացեց արդեն 8-րդ րոպեին, սակայն 2 րոպե անց գոլ բաց թողեց: 47-րդ րոպեին Արքայական թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Ոչ մարզական վարքի համար հեռացվեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Դրանից հետո «Ռեալը» եւս երկու գոլ բաց թողեց: Վերջնամասում դաշտի տերերը վաստակեցին 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ռոնալդուն: Հիմնական ժամանակի վերջին րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Ռոնալդուն նաեւ դուբլ ձեւակերպեց:
«Ռեալը» 24 խաղից հետո 56 միավորով երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Բարսելոնան», որը 25 խաղում վաստակել է 57 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Ռեալ» - «Լաս Պալմաս»՝ 3:3
Իսկո, 8, Կրիշտիանու Ռոնալդու, 86, 90 - Տանա, 10, Խոնատան Վիերա, 56, 11մ, Կեւին-Պրինս Բոատենգ, 59
Հեռացում՝ Գարեթ Բեյլ («Ռեալ»), 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.