13:45  ,  28 փետրվարի, 2017

Յուրգեն Կլոպ. «Լեսթերին» թույլ տվեցինք լինել այն թիմը, որը չեմպիոն դարձավ նախորդ տարի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունը 1:3 հաշվով:

«Այժմ բարդ է գտնել ճիշտ խոսքեր: Չի կարելի ասել, որ այսօր «Լեսթերը» չափազանց ակտիվ էր: Կարծում եմ՝ զիջեցինք ֆիզիկապես: Մրցակիցն ավելի լավ էր պատրաստված ու տրամադրված խաղին: Առաջին գոլը շատ ցավալի էր եւ մեծապես օգնեց մրցակցին: Անհաջող սկիզբ, անհաջող միջնամաս եւ անհաջող ավարտ: «Լիվերպուլը» շատ հեռու էր իր լավագույն խաղից:

Գիտեինք՝ ինչ սպասել «Լեսթերից» եւ կարող էինք խաղալ ավելի լավ: Մենք «Լեսթերին» թույլ տվեցինք լինել այն թիմը, որը չեմպիոն դարձավ նախորդ մրցաշրջանում»,-  Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Լեսթերն» առաջին խաղն անցկացրեց Կլաուդիո Ռանյերի հեռացումից հետո: Պրեմյեր լիգայում Անգլիայի չեմպիոնը 24 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում