Արխանգելսկի «Վոդնիկի» եւ Իրկուտսկի «Բայկալ-Էներգիայի» միջեւ գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունում տեղի ունեցած սկանդալային հանդիպումը չեղյալ է հայտարարվել եւ կվերախաղարկվի: Նման որոշում է կայացրել գնդակով հոկեյի Ռուսաստանի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, փոխանցում է «ФХМР»-ը:
Բացի այդ, «Марафон» բուքմեյքերական գրասենյակը որոշել է վերադարձնել այդ խաղի վրա կատարված բոլոր այն խաղադրույքների գումարները, որոնք չեն հաղթել: Հանդիպումը կվերախաղարկվի մարտի 3-ին:
Հիշեցնենք, որ այդ խաղում գրանցվել էր 20 ինքնագոլ: Առաջին խաղակեսում գոլեր չէին գրանցվել, իսկ խաղն ավարտվել էր «Բայկալ-Էներգիայի» արտագնա հաղթանակով՝ 11:9 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել էին որպես ինքնագոլ: Ընդ որում՝ «Վոդնիկի» 28-ամյա հարձակվող Օլեգ Պիվովարովը սեփական դարպասը գրավել է 11 անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի