17:11 28 փետրվարի, 2017Արխանգելսկի «Վոդնիկի» եւ Իրկուտսկի «Բայկալ-Էներգիայի» միջեւ գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունում տեղի ունեցած սկանդալային հանդիպումը չեղյալ է հայտարարվել եւ կվերախաղարկվի: Նման որոշում է կայացրել գնդակով հոկեյի Ռուսաստանի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, փոխանցում է «ФХМР»-ը:
Բացի այդ, «Марафон» բուքմեյքերական գրասենյակը որոշել է վերադարձնել այդ խաղի վրա կատարված բոլոր այն խաղադրույքների գումարները, որոնք չեն հաղթել: Հանդիպումը կվերախաղարկվի մարտի 3-ին:
Հիշեցնենք, որ այդ խաղում գրանցվել էր 20 ինքնագոլ: Առաջին խաղակեսում գոլեր չէին գրանցվել, իսկ խաղն ավարտվել էր «Բայկալ-Էներգիայի» արտագնա հաղթանակով՝ 11:9 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել էին որպես ինքնագոլ: Ընդ որում՝ «Վոդնիկի» 28-ամյա հարձակվող Օլեգ Պիվովարովը սեփական դարպասը գրավել է 11 անգամ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.