10:58  ,  28 փետրվարի, 2017

Ռանյերին «Լեսթերից» ստացած փոխհատուցման կեսը տրամադրել է բարեգործության

«Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կլաուդիո Ռանյերին Անգլիայի չեմպիոնից 3 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում է ստացել պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:

101 Great goals-ը գրում է, որ իտալացի մասնագետն այդ գումարի կեսը փոխանցել է Foxes Foundation charity բարեգործական կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ Ռանյերին հեռացվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիայից» 1։2 հաշվով պարտությունից հետո: Նա 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում