16:08  ,  27 փետրվարի, 2017

Սկանդալ՝ կապված գոլի արձանագրման ավտոմատ համակարգի հետ (ֆոտո)

«Ֆեյենորդի» եւ ՊՍՎ-ի միջեւ ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 24-րդ տուրի խաղում տեղի է ունեցել սկանդալային միջադեպ:

82-րդ րոպեին «Ֆեյենորդի» պաշտպան Վան դեր Հայդենի հարվածից հետո ՊՍՎ-ի դարպասապահ Յերոն Զուտը կարծես որսացել է գնդակը, սակայն մրցավարներն անսպասելիորեն դարպասի գրավում են արձանագրել: ՊՍՎ-ի ֆուտբոլիստների բողոքներին մրցավարը պատասխանել է, որ դարպասի գրավում արձանագրել է գոլի արձանագրման ավտոմատ համակարգը: Հավանաբար գնդակը դարպասային գիծը հատել է այն ժամանակ, երբ դարպասապահը փորձել է բարձրանալ խոտածածկից:

Այդ խաղում «Ֆեյենորդը» հաղթել է 2:1 հաշվով եւ 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՊՍՎ-ն 52 միավորով երրորդն է, իսկ երկրորդ տեղում գտնվող «Այսաքսն» ունի 58 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում