15:41  ,  27 փետրվարի, 2017

Բեյլը խուսափել է լուրջ վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում ստացած վնասվածքը լուրջ չէ: Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Գարեթի հետ ամեն բան կարգին է: Նա պարզապես ցավեցրել էր ոտքը»,- ասել է Զիդանը, փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ խաղի վերջնամասում Բեյլի թեթեւ վնասվածք էր ստացել հարված կատարելիս, իսկ 89-րդ րոպեին փոխարինվել էր: 3 ամսվա դադարից հետո նա վնասվածքից հետո վերջերս է վերադարձել խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում