12:48  ,  27 փետրվարի, 2017

«Ռեալի» դեմ խաղում վնասվածք ստացած Ասենխոն չի խաղա 6 ամիս

«Վիլյառեալի» դարպասապահ Սերխիո Ասենխոն Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում ստացել էր ծնկի վնասվածք եւ փոխարինվել 35-րդ րոպեին:

Իսպանացի դարպասապահն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք: Ասենխոն առաջաին անգամ չէ ստանում այդպիսի վնավսածք: Վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս, գրում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» դեմ խաղում «Վիլյառեալը» չէր պահպանել 2 գոլի առավելությունը եւ արտվել էր 2:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում