12:15  ,  27 փետրվարի, 2017

«Ինտերի» ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել դարպասապահին փոխանցում կատարելու համար

«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը զավեշտալի դեղին քարտ է ստացել «Ռոմայի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում: 6-րդ րոպեին խորվաթ ֆուտբոլիստը գնդակը բարձրացրել է խոտածածկից եւ գլխով փոխանցում կատարել «Ինտերի» դարպասապահին: Խաղի գլխավոր մրցավար Պաոլո Տալյավենտոն անմիջապես զգուշացրել է Պերիշիչին եւ ազատ հարված նշանակել «Ինտերի» դարպասին:

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաեւ Ֆրանսիայի առաջնությունում, որտեղ ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին «Նանտի» դեմ խաղում դեղին քարտ էր ստացել գլորվող գնդակը գլխով դարպասապահին փոխանցելու համար: Այդ խաղը սպասարկած Ժոան Ամելը պատմել էր, որ Վերատիի արարքը որակել է որպես ոչ մարզական վարք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում