11:07  ,  27 փետրվարի, 2017

«Վիլյառեալի» նախագահ. Նորմալ չէ, երբ մրցավարները ստադիոնից հեռանում են «Ռեալի» պայուսակներով

«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոիգը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո քննադատել է մրցավարներին:

«Խաղի գլխավոր մրցավար Մանսանոն ու նրա օգնականները ստադիոնից հեռացան «Ռեալի» պայուսակներով: Կարծում եմ՝ դա նորմալ չէ: Պետք չէ խոսել «Ռեալի» «քամբեքի» մասին, քանի որ այն սկսվեց 11 մետրանոցից, որը չկար: Բոլորը հաստատում են, որ դա անդրադարձ էր, իսկ անդրադարձը 11 մետրանոց չէ»,- Ֆերնանդո Ռոիգի խոսքը փոխանցում է Radio Marca-ն:

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն Արքայական ակումբը կամային հաղթանակ՝ 3:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս