10:47  ,  27 փետրվարի, 2017

Ռոնալդուն 11 մետրանոցների ռեկորդ սահմանեց Պրիմերայում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է իսպանական Պրիմերայում 11 մետրանոցից ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, հայտնում է Opta Sports-ը:

«Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուն իրացրել է 57-րդ անվրեպ 11 մետրանոցը՝ մեկ հարվածով գերազանցելով «Ռեալի» լեգենդար հարձակվող Հուգո Սանչեսի ռեկորդը: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է Հոլանդիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռոնալդ Կումանը՝ 46 հարված: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իրացրել է 43 11 մետրանոց:

Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղում երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն Արքայական ակումբը կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում