11:31  ,  26 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյան vs Հիկարու Նակամուրա

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին մոտեցող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարային դրությունը 7 տուրից հետո.

Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Մամեդյարով (Ադրբեջան, 2766)՝ 4.5-ական միավոր, Նակամուրա (ԱՄՆ, 2785), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Յակովենկո (Ռուսաստան, 2709)՝ 4-ական, Արոնյան (Հայաստան, 2785), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Լի Չաո (Չինաստան, 2720), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Հոու Իֆան (Չինաստան, 2651)՝ 3.5-ական, Սալեմ (ԱՄԷ, 2656), Համեր (Նորվեգիա, 2628)՝ 3-ական, Էլյանով (Ուկրաինա, 2759), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 2.5-ական, Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)՝ 2 միավոր:

 Մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում