23:24  ,  24 փետրվարի, 2017

Հայաստանի հավաքականը կխաղա Սենտ Քիթսի եւ Նեւիսի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Սենտ Քիթսի եւ Նեւիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում եւ տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 80-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում