21:20  ,  23 փետրվարի, 2017

Բելառուսի բաց առաջնություն. «Արարատը» լքեց պայքարը

«Արարատը» չհաղթահարեց տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության քառորդ եզրափակիչի արգելքը:

Փլեյ-օֆֆի առաջին փուլի վճռորոշ՝ 5-րդ խաղում հայկական ակումբը 1:4 հաշվով պարտվեց «Գոմել-2»-ին եւ լքեց պայքարը: Շարքի հաշիվը դարձավ 3:2՝ հօգուտ «Գոմել-2»-ի: Փլեյ-օֆֆում հաջորդ փուլ է դուրս գալիս 3 հաղթանակ տարած թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում