Մերկապարը հավակնում է դառնալ օլիմպիական մարզաձեւ: Դրա համար այն պետք է ընդունվի Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, համապատասխանի օլիմպիական խարտիայի բոլոր պահանջներին եւ ապացուցի, որ մերկապարով իրոք հետաքրքրվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից, հայտնում է Sport.mail.ru-ն:
Բացի այդ, պետք է անցկացվեն մերկապարի աշխարհի առաջնություններ (նման մրցաշար տեղի կունենա հուլիսին Լոնդոնում), եւ պետք է լինեն երկրներ, որտեղ այն կունենա մարզական գրանցում: Հիմա մերկապարը՝ որպես մարզաձեւ, գրանցված է միայն Բրազիլիայում եւ Ղրղըզստանում:
Կարեւոր դեր կարող է խաղալ մերկապարուհիների հիանալի մարզավիճակն ու կազմվածքը: Նրանք գրեթե չեն տարբերվում պրոֆեսիոնալ մարզուհիներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի
15:55 , 9 հոկտեմբերի