15:20 14 հուլիսի, 2012Մերկապարը հավակնում է դառնալ օլիմպիական մարզաձեւ: Դրա համար այն պետք է ընդունվի Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, համապատասխանի օլիմպիական խարտիայի բոլոր պահանջներին եւ ապացուցի, որ մերկապարով իրոք հետաքրքրվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից, հայտնում է Sport.mail.ru-ն:
Բացի այդ, պետք է անցկացվեն մերկապարի աշխարհի առաջնություններ (նման մրցաշար տեղի կունենա հուլիսին Լոնդոնում), եւ պետք է լինեն երկրներ, որտեղ այն կունենա մարզական գրանցում: Հիմա մերկապարը՝ որպես մարզաձեւ, գրանցված է միայն Բրազիլիայում եւ Ղրղըզստանում:
Կարեւոր դեր կարող է խաղալ մերկապարուհիների հիանալի մարզավիճակն ու կազմվածքը: Նրանք գրեթե չեն տարբերվում պրոֆեսիոնալ մարզուհիներից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.