13:10  ,  21 փետրվարի, 2017

Հայ շախմատիստն Իրանում մոտ էր հաջողությանը

Իրանում անցկացված «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել գրավել մրցանակային տեղեր:

Հրայր Սիմոնյանը վաստակել է 8.5 միավոր եւ կեսական միավոր է զիջել լավագույն եռյակում գտնվող շախմատիստներին: Սիմոնյանը հաղթել է վերջին՝ 11-րդ տուրում եւ լրացուցիչ ցուցանիշներով գրավել 9-րդ տողը:

Հայաստանի 2017թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել վերջին տուրում եւ 7․5 միավորով գրավել 21-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում