01:49  ,  21 փետրվարի, 2017

Անգլիայի Գավաթ. «Արսենալը» քառորդ եզրափակիչում է

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում 2:0 հաշվով առավելության «Սաթոն Յունայթեդի» նկատմամբ: Աչքի ընկան Լուկաս Պերեսն ու Թեո Ուոլքոթը, որը 100-րդ գոլը խփեց «Արսենալի» կազմում:

Քառորդ եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Լինքոլն Սիթին»: Մյուս զույգերը կազմել են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմն» ու «Միլուոլը», «Միդլսբրոն» ու «Հադերսֆիլդ Թաուն» - «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողը: Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սաթոն Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:2

Լուկաս Պերես, 26, Թեո Ուոլքոթ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս