16:50  ,  20 փետրվարի, 2017

Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բլեքբերնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 2 հարված, որոնցից հետո գնդակը չի ընթացել դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 63 փոխանցում՝ 85.7 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 4 անգամ շրջանցել է մրցակիցն եւ 2 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7.98 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ դարձել տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ նա ճանաչվել էր նաեւ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում