10:37  ,  20 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյան vs «Բլեքբերն»

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Բլեքբերնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա խաղում:

Հայաստանի հավաքականի ավագն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ դարձել տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ նա ճանաչվել էր նաեւ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում