14:14  ,  19 փետրվարի, 2017

«Լոս Անջելես Գելաքսին» հաղթել է «Ալաշկերտին». Խաղի տեսությունը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ԱՄՆ-ում ընկերական հանդիպում է անցկացրել «Լոս Անջելես Գելաքսիի» հետ եւ պարտվել է 0:2 հաշվով: Հանդիպումն անցկացվել է Ventura College-ի մարզադաշտում, առանց հանդիսականների: ՄԼՍ-ի նոր մրցաշրջանին պատրաստվող «Լոս Անջելես Գելաքսին» առաջին հաղթանակն է տարել այս տարի:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ամերիկյան թիմը հանդես է եկել ամբողջությամբ մարտական կազմով, ընդհանուր առմամբ՝ ընթացել է հավասար պայքար: Երկու խաղակեսերն էլ նույն սցենարն են ունեցել. երկուսի վերջնամասում էլ մրցակիցը հաջողության է հասել: Աչքի են ընկել Ջովանի դոս Սանթոսը և փոխարինման մտած Մակ Բինը՝ 2:0: Հայ ֆուտբոլիստներից մոտ են եղել հաջողությանը Միհրան Մանասյանը, Վահագն Մինասյանը, Արտակ Եդիգարյանը:

Ընկերական հանդիպում

«Լոս Անջելես Գելաքսի» - «Ալաշկերտ»՝ 2:0

Դոս Սանթոս, 40, Մաքբին, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում