19:26  ,  18 փետրվարի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բոլոր չեմպիոնները

Երեւանի խուլ ու համրերի մարզապալատում փետրվարի 18-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկան 61, 70, 86 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի չեմպիոն դարձան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահիկ Թամրազյանը (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): 

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոն էին դարձել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի առաջնությունից հետո ազատ ոճայինները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, կանցկացնեն մի քանի ուսումնամարզական հավաքներ: Առաջին հավաքը կմեկնարկի Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո Ծաղկաձորում: Իսկ մինչեւ Եվրոպայի առաջնությունը, թիմը կմասնակցի նաեւ Թուրքիայում կայանալիք մրցաշարին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում